ԱՄՆ-ում շուրջ 2,7 հազար ավիաչվերթ է չեղյալ հայտարարվել երկրի հյուսի-արեւելքում ձյան առատ տեղումների պատճառով, ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:

 

Անբարենպաստ եղանակը հատկապես ազդել է Նյու Ջերսիի Newark Liberty International եւ Բոստոնի Logan International օդանավակայանների աշխատանքի վրա: Քաղաքացիական պաշտպանության համերկրային վարչությունը չվերթների զգալի ուշացումներ է արձանագրել Չիկագոյի, Ֆիլադելֆիայի եւ Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի օդանավակայաններում:

 

Ավելի քան մեկ միլիոն սպառողներ առանց լույսի են մնացել Փենսիլվանիայի, Նյու Ջերսիի եւ Մերիլենդի նահանգներում:

 

Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է արտակար դրության ռեժիմ մտցնելու մասին:

 

Կանզասի նահանգի իշխանությունները եղանակային պայմանների հետ են կապում երեք մարդու մահը: