ԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղյալ հայտարարվել ձնաբքի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

 

Նշվում է, որ փոթորիկն արգելափակել է Չիկագոյի օդանավակայանների աշխատանքը:

 

Փոթորկի նախազգուշացում է արվել 18 նահանգում: Փոթորկի նախազգուշացման գոտում ապրում է 65 մլն մարդ:

 

Չիկագոյում գործի կդրվի 350 ձնահավաք մեքենա և այլ տեխնիկա:

 

Չիկագոյում սպասվում է 38սմ հաստությամբ ձնածածկույթ: Հաղորդվում է, որ փոթորիկը կշարժվի արևելք և կհարվածի խոշոր մեգապոլիսներ Նյու Յորքին և Բոստոնին։ Նյու Յորքում սպասվում է թաց ձյուն և մերկասառույց, իսկ Բոստոնում ձյան ծածկույթի հաստությունը կհասնի 26-30 սմ-ի: