Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղյալ Է հայտարարվել մինչեւ 130 չվերթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է օդանավակայանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցները նախազգուշական բնույթ են կրում, քանի որ, կանխատեսման համաձայն՝ օրվա ընթացքում սպասվում են փոթորկալի քամու պոռթկումներ:
Չեղյալ հայտարարված չվերթերը վերաբերում են Մայնի Ֆրանկֆուրտի եւ Մյունխենի, ինչպես նաեւ Կարիբյան ավազանի մի շարք երկրների օդանավակայանների հետ ավիահաղորդակցությանը:
Ըստ օդերեւութաբանների հաղորդումների՝ Մեծ Բրիտանիայում ցիկլոնի պատճառով սպասվում Է փոթորիկ: Մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայում քամու արագությունն արդեն հիմա հասնում Է վայրկյանում 20 մետրի: Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել: