ԱՄՆ-ի արեւելյան ափերին մոտեցող ձնամրրիկն ավիաընկերություններին հարկադրել Է հունվարի 26-ին կտրուկ կրճատել չվերթների թիվը: Ներկայում հայտնի Է, որ չեղյալ Է հայտարարված ավելի քան 1800 չվերթ: United Airlines ավիաընկերությունը պլանավորում Է չեղարկել հունվարի 27-ի բոլոր չվերթները Նյու Յորքի, Բոստոնի, Նյուարքի եւ Ֆիլադելֆիայի օդանավակայաններից, տեղեկաց նում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Արեւելյան մի քանի նահանգների ղեկավարությունը կոչ Է արել վարորդներին՝ առաջիկա օրերին հնարավորինս հրաժարվել անձնական փոխադրամիջոցների օգտագործումից:

 

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու օրը որոշ շրջաններում կարող Է մինչեւ 90 սանտիմետր ձյուն տեղալ: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն նախազգուշացրել Է, որ վերահաս ձնամրրիկը կարող Է դառնալ «մեգապոլիսի պատմության մեջ ամենաուժգիններից մեկը կամ նույնիսկ ամենաուժգինը», եւ համաքաղաքացիներին խնդրել Է դրսեւորել զգոնություն:

 

Վատ եղանակի գոտում կհայտնվի շուրջ 30 միլիոն մարդ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Քոնեքթիքութի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի եւ Մենի նահանգներում: Կոմունալ ծառայությունները պատրաստել են ամբողջ ձյունամաքրիչ տեխնական եւ ռեագենտնգերի պաշար են տեսել:

 

Նյու Յորքի բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել այն բանին, որ ստիպված են լինելու մի քանի օր մնալու տանը. խանութներում երկար հերթեր են գոյացել մթերքների համար: Շատ մարդիկ նաեւ խմելու ջրի, լապտերիկների, մոմերի եւ մարտկոցիկների պաշար են տեսնում ջրի եւ Էլեկտրականության ընդհատումների դեպքերի համար:

 

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքը ցուրտ ցիկլոնի իշխանության տակ կգտնվի մինչեւ հունվարի 27-ի երեկոն: