Lufthansa ավիաընկերությունը դեկտեմբերի 1-ին եւ 2-ին ավելի քան 1,3 հազար չվերթ է չեղյալ հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործադուլն անցկացնում է Vereinigung Cockpit արհմիությունը: Կազմակերպության հայտարարության մեջ ասված Է, որ բողոքի ակցիան կսկսվի դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 15:00-ին) եւ կավարտվի դեկտեմբերի 2-ին ժամը 23:59-ին: Ենթադրվում է, որ այն կվերաբերի ինչպես ներգերմանական, այնպես էլ միջազգային չվերթներին:

 

Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ օդաչուներին չի հաջողվել համաձայնության հասնել գործատուի հետ եւ նոր սակագնային պայմանագիր ստորագրել:

 

Ավելի վաղ Գերմանիայում ավիաընկերության օդաչուներն արդեն մի շարք գործադուլներ են անցկացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: