ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չեղյալ է հայտարարել ծրագրված այցերը Բեռլին և Բուխարեստ՝ հերպեսի վարակի պատճառով և պլանավորված բանակցություններ կանցկացնի հեռակա կարգով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։
«Գլխավոր քարտուղարն իր ծրագրված այցը Գերմանիա և Ռումինիա կիրականացնի հեռակա կարգով»,- գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։ «Նրա մոտ ախտորոշվել է հերպես, որը կարող էր առաջանալ COVID-19-ից հետո, և նա աշխատում է տնից»։
ՆԱՏՕ֊ի Գլխավոր քարտուղարի մոտ դեռևս մայիսի կեսերին հաստատվել էր կորոնավիրուս։