ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչումը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է Lenta.ru-ն։
Ստոլտենբերգի խոսքով՝ Դոնբասի հանրապետությունները ճանաչելու Մոսկվայի որոշումը «խաթարում է հակամարտությունը լուծելու ջանքերը և խախտում մինսկյան պայմանավորվածությունները»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ է անում Մոսկվային «դադարեցնել հակամարտությունը բորբոքելը և ընտրել դիվանագիտությունը»: