Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում: Սա մինսկյան գործընթացի և մինսկյան համաձայնագրերի մերժումն է: Ես կարծում եմ, որ սա վատ նախանշան է և շատ մռայլ ազդանշան»,- ասել է նա կորոնավիրուսի դեմ պայքարին նվիրված մամուլի ասուլիսում։