Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համար, ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակը: «Ռուսաստանը գաղտնի սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, այդ թվում' ԱՄՆ-ի համար, որն օգտագործում է ռազմական ուժ՝ իր նպատակներին հասնելու համար», - նշել է Պենտագոնը:
Բացի այդ, նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է խթանել սեփական շահերը և Մոսկվային պատասխանատվության ենթարկել «իր անխոհեմ և ագրեսիվ գործողությունների համար»: «Մենք տեսնում ենք Ռուսաստանի մտադրությունը ավտորիտար մոտեցմամբ խաթարելու տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը»,-շեշտել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը: