Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը NSN- ին տված հարցազրույցում թվարկել է Ռուսաստանի հնարավոր արձագանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ: Ըստ Զատուլինի՝ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը' ռազմական վրեժխնդրության հասնելու համար, ուստի, նրա կարծիքով, նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Պատգամավորը խոստովանել է, որ ինքը վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան, բայց նշել է մի քանի տարբերակներ, այդ թվում'Հայաստանում դեսանտային գործողությունը՝ Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ամրապնդման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տարբերակով' դեսանտային գործողության միջոցով ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կարող է լինել՝ օդային շրջափակումը բացելով: Մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում պետք է ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցները կուղարկվեն Հայաստան իր օդային տարածքով: Սա հարկադրված որոշում է, քանի որ մենք խոսում ենք գրոհայինների տարածման մասին Կովկասով մեկ, որից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Կա սպառնալիք հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այս տարածաշրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», - ասել է Զատուլինը: