Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկությունները կեղծ են։ Այսպես է սեպտեմբերի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան հաղորդագրություններին։
«Այս ամենը հերթական դիցաբանության կատեգորիայից է։ Ես սա կարող եմ դասակարգել որպես լցոնում», - ասել է նա ճեպազրույցում: