ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանն ունի բավարար ուժեր՝ առանց լրացուցիչ նախապատրաստման Ուկրաինա ներխուժելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունն ակնկալում է ուկրաինական սահմանին ռուսական զորքերի թվի կրճատում։
«Մենք դեռ չենք տեսել իրական զորքերի դուրսբերում։ Մենք տեսել ենք, որ ուժերը տեղափոխվում են մի տեղից մյուսը, բայց ուժերի կուտակումը շարունակվել է: Մենք բովանդակալից դեէսկալացիա չենք տեսել: Սա, իհարկե, կարող է փոխվել, և մենք աշխատում ենք դրա համար։ Մենք սպասում ենք Ուկրաինայի շուրջ և Ուկրաինայի տարածքում ուժերի թվի զգալի և էական կրճատման»,- ասել է դաշինքի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել ուկրաինական խնդիրը։ Բայց լարվածության թուլացման նախանշաններ դեռ չկան։