Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը Կիեւ կմատակարարի 64 լրացուցիչ հրթիռ Patriot համալիրների համար։ Այս մասին նա տեղեկացրել է Բրյուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում, տեղեկացրել է DPA գործակալությունը։

«Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 64 կառավարվող հրթիռ Patriot ԶՀՀ-ի համար»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ հրթիռները Ուկրաինա կմատակարարվեն «անհապաղ»։ Պիստորիուսը նշել է, որ այդ մատակարարումը կարեւոր է ուկրաինական կողմին «կայուն աջակցության» ապահովման համար։