Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային թույլատրելի է օգտագործել արևմտյան զենք՝ ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար, գրում է Tagesschau-ն։
Բեռլինում ելույթի ժամանակ Պիստորիուսը նշել է, որ միջազգային իրավունքը չի արգելում նման գործողությունները։ Այդուհանդերձ, նման օգտագործումը թույլատրելու մասին որոշումը պատկանում է զենք մատակարարող երկրներին, հավելել է նախարարը։
Պիստորիուսը շեշտել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կարող են իրենց զենքը Ռուսաստանին հարվածելու համար օգտագործելու թույլտվություն տալու շեմին լինել:
«Զենք մատակարարող գործընկերներն ազատ են իրենց որոշումներում»,- նշել է պաշտպանության վարչության պետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր արձագանքը, ով նման գործողությունները կարող է դիտարկել որպես հակամարտության սրում, Պիստորիուսն ասել է. «Պուտինի սպառնալիքներն ընդամենրը սպառնալիքներ են»։