Գեներալ-մայոր Քրիստիան Ֆրեյդինգը, ով ղեկավարում է Բունդեսվերում Ուկրաինայի իրավիճակի կենտրոնը, ARD հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Patriot ՀՕՊ-ից խոցելու են ռուսական ինքնաթիռները Ռուսաստանի տարածքի վրա, որոնք նրանց փոխանցել է Գերմանիան։
«Միանգամայն հնարավոր է, որ Patriot համակարգերն այժմ կիրառվեն նաև Խարկովի տարածքում և Ռուսաստանի տարածքում», - ասել է Քրիստիան Ֆրոյդինգը:
«Դրանք կարող են կիրառվել միջազգային իրավունքի շրջանակներում։ Մենք մեծ վստահություն ունենք, որ ուկրաինացիները ոչ միայն հավատարիմ կմնան դրան, այլև դա կանեն մեծ տակտիկական հմտությամբ և կհասնեն հաջողության»,- ասել է Ֆրոյդինգը։