Թուրքիայի ֆինանսների նախարար և գանձապետ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` Բերաթ Ալբայրաքը, կիրակի հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից առողջական վիճակի պատճառով:
«Որոշում եմ կայացրել հինգ տարվա աշխատանքից հետո չշարունակել գործունեությունը նախարարի պաշտոնում՝ պայմանավորված առողջության հետ կապված պատճառներով»,- այս մասին նա գրել է սոցցանցում: