Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Լրագրողը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները և հարց է ուղղել, թե որն է Թուրքիայի դերը այդ գործընթացում։

«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ մանրամասներ ասել. դա մասնավոր խոսակցություն էր: Բայց մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում», - ասել է Միլլերը: