Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև շփումների հաստատման գործում այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ձևավորվում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար»,- ասվում է նամակում։
Նա նշել է նաև, որ Միացյալ Նահանգները կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրենց՝ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա խաղաղ համաձայնագրի նախապատրաստման գործընթացում։