«Արցախյան ճգնաժամը պահանջում է ԱՄՆ-ի անհապաղ գործողությունները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը:
Օգտագործե'ք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է Ադամ Շիֆը՝ կցելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գրած իր նամակի պատճենը։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 12-ին Ադամ Շիֆը հայտարարել էր, որ պատրաստվում է Արցախի հարցով նամակ գրել Բայդենին։