ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ Նախիջևանի հատվածում հակառակորդի կողմից սադրանք չի իրականացվում և այն, ինչ կատավում է՝ ընդամենը Ադրբեջանի Հանրապետության ներքին գործն է: Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ նշելով, որ հայկական կողմը չունի անհանգստանալու որևէ պատճառ: 

Նախարարը նշեց, որ չնայած սրան, ինքն ամեն օր մի քանի անգամ պարբերաբար զեկուցում է ՀՀ վարչապետին՝ սահմանին կատարվող իրադարձությունների մասին: 

 

Տոնոյանը նաև հավելեց, որ Նախիջևանում զորքի կամ զինտեխնիկայի տեղաշարժի մասին նախարարությունը հարկ չի համարում դիմել ՀԱՊԿ-ին: 

Տեսանյութն՝ ավելի ուշ: