Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է APA-ն:
Հասանովն Ադանա քաղաքում կմասնակցի «ՏԵԽՆՈՖԵՍՏ 2024» ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնին:
Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հասանովի հանդիպումը Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։