Հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:

 

Փետրվարի 1-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպումը' երկու երկրների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ:

 

Ժամը 11:30-ին կկայանա Թինաթին Խիդաշելիի և Սեյրան Օհանյանի համատեղ մամլո ասուլիսը:

 

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր մինչև ժամը 09:45-ը: