Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, որի ընթացքում նա բանակցություններ կվարի Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհգանի հետ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հունվարի 20-ին կայանալիք բանակցությունների շրջանակներում կողմերը կքննարկեն երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության խնդիրները: Ծրագրված է Շոյգուի հանդիպումը Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադիի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության պետ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, այցի ընթացքում պլանավորվում է երկու երկրների ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրում: