Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Այստեղ նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ տարբեր արտադրամասեր»,- գրել է նա։