Կադրային փոփոխություններ են կատարվել «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ում:
Տնօրենների խորհուրդը 2020թ. հուլիսի 22-ին հաստատել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ /ՄՄԳ/» ՀԲԸ-ում նոր նշանակումները:
Այս մասին տեղեկանում ենք www.metalinfo.ru կայքից:
Գազպրոմբանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը տնօրենների խորհրդի նիստի ժամանակ նշել է.
«ՄՄԳ» խումբը Բանկի համար ռազմավարական կարևոր գործընկեր է: Խմբի զարգացումը, այդ թվում բիզնեսի նոր ուղղությունների զարգացումը մեզ համար անկյունաքարային առաջնահերթություններից է: Դրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել Տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը»:
Պատրաստեց 168.am-ը: