«Ժամանակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաեւ նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր եւ իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել:
Ռաուլ Արաշուկովը մեղադրվում է «Գազպրոմից» 400 մլն դոլարի գազ գողանալու մեջ, մի հանցանք, որը նա կատարել է լինելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը: Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ մինչեւ Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ մեժռեգիոնգազի» փոխտնօրենն էր, եւ մեզ մտահոգում է փաստը՝ արդյոք նա էլ ինչ-որ առնչություն կունենա այս հանցագործության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում