Հայաստանում  իր քաղաքական կարիերան ավարտած ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է՝ ընդգրկվի ռուսական « Зарубежнефть» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այդ մասին հայտնի է դարձել Коммерсантъ-ին: Կարապետյանը կարող է անկախ տնօրենի պաշտոն ստանալ, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը

Ըստ թերթի` այդ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի  երկարատև աշխատանքի և հարուստ փորձի (2000-2010թթ.) արդյունք:

 

Նշվում է նաև, որ ՌԴ-ն անցյալում նույնպես արտերկրից  հրավիրել է լոյալ քաղաքական գործիչների: Օրինակ` Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը ընդգրկված է «Роснефти»-ի տնօրենների խորհրդի կազմում։