Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ դադարեցվում են նրա՝ պատգամավորի լիազորությունները: Արփինե Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ. խոր հրդարանական ընտրությունների արդյունքում՝ ՀՀԿ համամասնական ցուցակով:

 

Քանի որ դադարեցվել են Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է համապատասխան գրություն ուղարկի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ թափուր մնացած մանդատը ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին հանձնելու համար: ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է:

 

Արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո թափուր են մնալու մի շարք պաշտոններ ևս: Արփինե Հովհաննիսյանը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ: