Քիչ առաջ մեկնարկեց Ազգային Ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Ազգային Ժողովի նախագահը նիստից առաջ հայտարարեց, որ համամասնական ընտրակարգով, ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր է դարձել Կարեն Բեքարյանը։

 

Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատը թափուր էր մնացել ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարար նշանակելուց հետո։