ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ ԳՄ անդամ լինելը պատասխանատվություն է, որին պետք է լուրջ վերաբերվել:
«Դա նշանակում է ներկուսացական որոշումների հետ կապված ավելի բարձր պատասխանատվություն»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարի ժամանակ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ՀՀԿ ԳՄ անդամ:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, Կարեն Կարապետյանին խոստացավ, որ հետագայում կշարունակի պաշտոնավարել, Ձեզ՝ Ձեր հետագա պաշտանավարման հետ կապված խոստումներ տրվե՞լ են, նախարարը հավելեց: «Իհա՛րկե ոչ: Ընհանրապես, ես կարծում եմ՝ որևէ մեկին հետագա պաշտանավարման հետ կապված խոստում ձևակերպումն ինքնին արդեն ձևաչափ չէ: Դա նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսի բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը վարչապետի հետ կապված՝ կառավարությանը կամ վարչապետին տրված վստահության քվեն է՝ նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որն այս կառավարությունը վերցրել է իր վրա»:
Դիտարկմանը՝ կառավարության անկուսակցականների ՀՀԿ-ական դառնալը հեղինակազրկեց նրանց, Ա Հովհաննիսյանը չհամաձայնեց, պնդելով, որ կուսակցական դառնալը յուրաքանչյուրի որոշելիքն է.«Մեկնաբանությունները՝ ենթադրությունների, կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Բայց այլ հարց է այն, որ եթե մարդն անադամակցել է կուսակցությանը, կիսո՞ւմ է այդ տեսակետը, թե՞ ոչ»,-ասաց նա:
Ա. Հովհաննիսյանը համոզված է նաև, որ ՀՀԿ-ական դառնալը Կարեն Կարապետյանին ոչ թե կկաշկանդի, այլ՝ հակառակը՝ կօգնի բարեփոխումներ իրականացնել: