Այսօր՝ մարտի 2-ին, կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ տասնօրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել փոփոխությունների և լրամշակումների նախագիծ՝ կապված ԴԱՀԿ ծառայության կողմից՝ Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու խնդրի հետ:

 

Ըստ կառավարության ղեկավարի՝ հանրության մեջ կա արդարացի բողոք առ այն, որ ԴԱՀԿ ծառայության կողմից շատ հաճախ կիրառվող արգելանքի չափերն արդարացված չեն և բռնագանձվող գույքի և պահանջվող գումարի միջև կա անհամաչափություն:

 

Խոսքը վերաբերվում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց, որոնց գույքը բռնգանձվում է ԴԱՀԿ ծառայության կողմից: