Ազգային ժողովի փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե Սահամանադրության փոփոխություններով նախատեսված նոր կարգով երբ է կայանալու ՀՀ վարչապետի ընտրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարվել են փոփոխություններ, որի համաձայն այն դեպքում, երբ վարչապետին պետք է ընտրի Ազգային ժողովը, վարչապետի ընտրության օրը քննարկվում է Ազգային ժողովի նիստում՝ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածուների առաջադրման հաջորդող օրը:
«Եթե այդ օրը չեն անցկացվում Ազգային ժողովի հերթական նիստեր, ապա վարչապետի ընտրության օրվա հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլին և ապրիլի 17-ին ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը: