«Ինչպես գրում է Disabilityinfo.am կայքը, 2016 թվականի կառավարության տարեվերջյան նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Վարչապետը կարևորել էր բժշկասոցիալական փորձաքննական համակարգում փոփոխությունները և հանձնարարել. «Վերանայել հաշմանդամության սահմանումը և գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը՝ յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը»:
Թե ի՞նչ փոփոխվեց վարչապետի հանձնարարականից հետո, Disabilityinfo.am կայքը ներկայացնում է թվերով:
2016 թվականի տարեվերջին Հայաստանում հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող շուրջ 205 հազար մարդ: 6 ամիս անց թիվը նվազել է՝ հասնելով 199 հազարի:
Նախկինում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն աճման միտում ուներ՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, նրանց և նրանց ընտանիքների իրազեկվածության բարձրացմամբ: Հաշմանդամության ճանաչման նոր մոդելի փորձարկմամբ, փոփոխությամբ պայմանավորված՝ առողջական խնդիրներ ունեցող շատ քաղաքացիների հաշմանդամության խումբ չի սահմանվում: Վերջինս լի է մի շարք վտանգներով՝ աղքատությունից մինչև կյանքի իրավունքի խախտում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: