«Չի կարող վարչապետի հանձնարարականը ոստիկանության պետը և ոստիկանությունը ուշ կատարել»։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ 2 ժամում «օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորների անդամներին ասֆալտին պառկեցնելու և զինաթափելու» հրահանգի մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ՝ սահմանված ժամկետում և զեկուցում է։ Ամեն ինչ չէ, որ մենք պետք է լուսաբանենք։ Այս գործընթացը մշտապես շարունակվում է։ Ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ։ Դրանք ենթակա չեն հրապարակման և ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը»,-ասաց Օսիպյանը և ավելացրեց, որ ոստիկանությունը հաճույք չի ստանում ինչ-որ քաղաքացու գետնին պառկեցնելուց, պատին դեմ տալուց։ Դա օրինական գործընթաց է։
«Զինված քաղաքացին միշտ համարվում է վտանգ ոստիկանության և իրավապահ մարմինների համար»,-նշեց Օսիպյանը։
Անդրադառնալով գաղտնալսված ձայնագրություններին՝ Օսիպյանը նշեց, որ դատապարտում է երեւույթը, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք։