Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Կառավարության վերջին նիստը, որի ժամանակ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի քանի հանձնարարական տվեց:
Վարչապետն անդրադարձավ կենսաթոշակների համակարգում առկա խնդիրներին.
«Արդարացի և արդյունավետ ծախսերի կատարման համար կարևորագույն խնդիր է աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը: Այստեղ առկա բոլոր բացերին լուծումներ տալու համար հանձնարարում եմ ներկայացնել առաջարկներ՝ քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փոխանակության համակարգի գործարկման համատեղ ապահովման վերաբերյալ»,- ասաց նա և Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Ֆինանսների նախարարներին հանձնարարեց ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերը վեր հանել և բացառել, ինչպես նաև բացառել աշխատանքային ստաժի հաշվառումն առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա, մշակել և ներդնել աշխատանքային ստաժի հաշվարկման իրավաչափության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունավետ համակարգ, այդ թվում՝ ռիսկերի վրա հիմնված վերլուծություններ իրականացնելու միջոցով:
Աշխատանքներ տանել աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ: