«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի եւ վարչապետի միջեւ։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։

 

Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական եւ հայհոյախառն «քոմենթները», ինչին ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները»։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահությունը եւ յուրաքանչյուր խմբակցությունից 2-3 հոգի։