ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին կազմել է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանին հա նձնելու մասին արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Արփինե Հովհաննիսյանը 2012թ. Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով: Կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակակակն կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է: