Պուտինի' Ադրբեջան այցի հիմնական արդյունքը կարող է լինել Ռուսաստանում հայկական կոնյակի վաճառքի արգելքը։

Հայաստանից կոնյակ արտադրողների մեծ մասին կարող է արգելվել իրենց խմիչքների ներմուծումը Ռուսաստան։ Էմբարգոն սահմանվելու է երկու-երեք տարի ժամկետով։ Նման առաջարկ է մշակում Կոնյակի, ոգելից խմիչքների և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը։ Խոսքը անորակ կամ կեղծված ապրանքներ մատակարարող գործարանների մասին է, գրում է Kommersant-ը։

Փորձարկման շրջանակում հայաստանյան տասը խոշոր արտադրողներից ձեռք է բերվել 20 տարբեր ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ։ Ըստ պարբերականի՝ իբրև թե պարզվել է, որ «Հայաստանից ներմուծված ալկոհոլի մեծ մասը կարող է վտանգավոր լինել սպառողի համար, իսկ յուրաքանչյուր երկրորդ խմիչքը բնավ կոնյակ չէ, քանի որ այն խաղողի սպիրտ չի պարունակում»։

«Մենք հատկապես Հայաստանի Հանրապետությունից ստանում ենք «կոնյակ» կոչվող ըմպելիքներ, որոնք 50%-ից ավելի դեպքերում պարունակում են սպիտակ սպիրտ շաքարի ճակնդեղից։ Այո, դուք հավանաբար չեք մեռնի դրանից, երբ խմեք: Բայց այն, որ սա կոնյակ չէ, փաստ է»,- հայտարարել է «Սոյուզկոնյակի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը։