Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, գրում է Sputnik Georgia-ն:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո սա Գախարիայի առաջին այցը կլինի Հայաստան:
«Պարոն Գախարիան կայցելի Հայաստան մեկրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ»,- ասաց Մկոյանը։
Հիշեցնենք, որ Գախարիան 2017 թվականի հունիսին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին' ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։