Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։
Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: