Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նախատեսվում են երկկողմ բանակցություններ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։