Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով սեպտեմբերի 10֊ին կժամանի Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
«Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց ևընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրներիղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչներիհամար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց ՄեծԵղեռնի զոհերի հուշահամալիր»,- նշել է Արման Եղոյանը և հավելել, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։