Ամերիկյան Վայոմինգ նահանգի 6-ամյա բնակիչը՝ Բրիջեր Ուոքերը փրկել քրոջը կատաղած շան հարձակումից՝ ստանալով բազաթիվ վնասվածներ։ Հիվանդանոցում երեխայի վերքերը մշակեցուց հետո բժիշկները 90 կար են դրել: Տղայի մորաքույրը Նիկի Ուոքերը դեպքի մասին գրել է Instagram- ում: Նրա գրառումն արդեն ստացել է ավելի քան 1,1 միլիոն հավանում:
Բրիջերը, տեսնելով, որ շունը պատրաստվում է հարձակվել իր քրոջ վրա կանգնել է նրա առջև։ Շունը մի քանի անգամ կծել է փոքրիկ տղայի դեմքը և գլուխը։ Սակայն սա չի խանգարել փոքրիկ հերոսին քրոջ ձեռքը բռնած փախչել շան մոտից։ Ավելի ուշ Բրիջերը ասել է․ «Եթե ինչ-որ մեկը պետք է մահանար, ուրեմն պետք է ես լինեի », - գրել է սոցիալական ցանցում Նիկի Ուոքերը:
Բրիջերը այժմ իրեն լավ է զգում, թեև չի կարողանում լիարժեք ժպտալ։