Պաշտոնական այցով փետրվարի 1-ին Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա Online»-ը:
Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, երկօրյա այցի շրջանակներում Խիդաշելին հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը եւ ապագայի պլանները: