Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն են հատկացրել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով համագործակցությանը: Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մայիսի 29-ին հայտարարել է Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ, որը երկօրյա այցով գտնվում է Վրաստանում:

 

«Այդ համագործակցությունը կծառայի մեր զինված ուժերի հզորացմանը և տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,-ասել է նա, ընդգծելով, որ արդեն առկա է երեք երկրների համագործակցության հաջող օրինակը խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցում:

 

«Այդ հարաբերությունները կարող են ակտիվացվել»,-ընդգծել է Ալասանիան: Նա նաև ուշադրություն է դարձրել երկկողմ ռազմական համագործակցության վրա, ընդգծելով, որ Վրաստանն ու Ադրբեջանը նման համագործակցության հաջող փորձ ունեն, և այն կշարունակվի նաև առաջիկայում:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին ընդգծել է, թե գոհ է վրաց-ադրբեջանական համագործակցությունից, և հույս է հայտնել, որ այն կշարունակվի էլ ավելի բարձր մակարդակով: «Մենք հույս ունենք խորացնել այդ համագործակցությունը»,-ասել է նա:

 

Հասանովն ասել է, որ Ադրբեջանը կարող է հետաքրքրվել վրացական ռազմական տեխնիկայի գնմամբ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ այցելելու է ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ձեռնարկություն և ծանոթանալու է թողարկվող արտադրանքին: