Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան Վրաստանի ապագա նախագահի օգտին քվեարկել են բանտում հատուկ բացված ընտրատեղամասում:

 

Ռուսթավի-2 հեռուստաընկերության տվյալներով' ԿԸՀ-ի որոշման հիման վրա ԶԼՄ-ներին թույլատրվել է նկարահանել նախկին վարչապետի և նախկին նախարարի քվեարկության գործընթացը: