Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ուղևորվել է եվրոպական շրջագայության, որի շրջանակներում այցեր են պլանավորված Ավստրալիա, Շվեյցարիա և Ֆրանսիա՝ Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով նիստի նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Ինչպես ձեզ հայտնի է, հունիսի վերջին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը: Մենք այդ երկրներ այցելելու որոշում ենք ընդունել, քանի որ մինչև հունիսի 22-ը հնարավոր չէ լինել բոլոր երկրներում… Մենք կարևորեցինք այն համաժողովները, որոնց ներկա կլինեն պաշտպանության մի քանի նախարարներ: Դա հնարավորություն կտա, նախքան նախարարական հանդիպումը տարբեր ձևաչափերով հանդիպում ունենալ ինչպես արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարների հետ»,-հայտարարել է Խիդաշելին՝ «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:

 

 

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները 2015 թվականի հունիսի 24-ից 25-ն անցկացվելու է դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում: Նախարարական հանդիպումը նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: