Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին Ֆրանսիայում ձերբակալվել է. հայնտնում է Newsgeorgia-ն` հղում կատարելով երկրի ՆԳՆ մամլո ծառայությանը:

 

Ձերբակալության այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով փետրվարի 25-ին ձերբակալել էր նախկին նախարարին, ով մեղադրվում էր միանգամից մի քանի գործով: Դատարանի վճիռը վերաբերում էր «Իմեդի» հեռուստաընկերության բաժնեմասերի անօրինական զավթմանը: Ըստ հետաքննության վարկածի` ամերիկացի գործարար Ջոզեֆ Քեյին պատկանող բաժնեմասերը վերջինս սպառնալիքի տակ ստիպված է եղել վաճառել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Ինչպես երևում է գործին կից նյութերից, Քեյի հետ բանակցությունները վարել է Դավիդ Քեզերաշվիլին' կիրառելով նաև սպառնալիքներ:

 

Նախկին նախարարին մեղադրում են նաև խոշոր չափի կաշառք վերցնելու և էթիլ սպիրտի մաքսանենգությամբ զբաղվող ընկերության հետ համագործակցելու համար, որը 2007-ից առանց արտոնագրի ալկոհոլ էր ներկրում Վրաստան: