Հունաստանի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսը կասկածվում է ահաբեկիչների հետ կապերի մեջ: Այս մասին գրել է Газета.Ru-ն' հղում անելով Ana-Mpa-ին:

 

Գործակալության տվյալներով' Ցոխաձոպուլոսը նախաձեռնել է երեք պայթյուն երկրի նախկին գլխավոր քարտուղար Յաննիս Սբոկոսի տանը:

 

Ենթադրվում է, որ պաշտոնյան գործել է 37 հոգուց բաղկացած խմբավորման կազմում, որում ընդգրկված են եղել ոչ միայն ահաբեկիչները, այլև հայտնի քաղաքական գործիչներ:

 

Նշվում է, որ 2013 թ. նախկին նախարարը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Ավելի ուշ, սակայն, նրա պատիժը կրճատվել է 5,5 տարի ժամկետով: