Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախկին նախարար Ալի Խաբիբան փախել է Թուրքիա, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ազգային ընդդիմության բարձրաստիճան ներկայացուցիչ Քեմալ ալ-Լաբվանիին:
Վերջինիս խոսքերով՝ նախարարին հաջողվել է դուսր պրծնել Ասադի ռեժիմից և հատել թուրք-սիրիական սահմանը:
«Սակայն դա չի նշանակում, որ նա կարող է միանալ ընդդիմությանը»,-ասել է ներկա պահին Փարիզում գտնվող սիրիացի ընդիդմադիրը:
Եթե հաստատվի, որ նախարարն իսկապես փախել է Թուրքիա, այդ դեպքում նա կդառնա ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով փախուստի է դիմել Ասադի ռեժիմից ազատվելու համար: